«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Քրդական ուժերը թուրքական ռազմական ուղղաթիռ են խոցել

Քրդական ուժերը թուրքական ռազմական ուղղաթիռ են խոցել
11.02.2018 | 16:21

Թուրքական օդուժը Սիրիայում՝ Աֆրինի շրջանում, ռազմական ուղղաթիռ է կորցրել:
«Բոլորովին վերջերս մեր ուղղաթիռներից մեկը խոցվել է: Նման բաներ պատահում են, մենք պատերազմի մեջ ենք, կարող է ուղղաթիռ կորցնենք, բայց նրանք դրա համար գին կվճարեն»` ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Թուրքական ռազմական ուղղաթիռ խոցելու լուրը հաստատել է քրդական «ժողովրդական պաշտպանության ուժերի» մամուլի խոսնակ Մուստաֆա Բալին:

Դիտվել է՝ 1886

Մեկնաբանություններ